Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Սսկվե՛ք, аморальные сукины дети!

Սսկվե՛ք, аморальные сукины дети!
13.12.2025 | 12:01

ՀԱԵ Վեհարանը, Սամվել Կարապետյանն ու «ազգադավ կուտոկը»

Սխալմունքի հետևանքով լույս աշխարհում հայտնված «անբարաոյականների ազգադավ կուտոկը» հերթական լպիրշությունն է ձեռնարկել անվանի ՀԱՅԻ՝ Սամվել Կարապետյանի հանդեպ. Բա, թե, ինչու՞ է Սամվել և Էթերի Կարապետյանների մեծադիր նկարը կախված «Մայր Աթոռում»:

Այ անպատկառ ու ցինիկ հայրենադավներ, նախ «Մայր Աթոռը» դա միայն սրբատեղի կամ ուխտատեղի չէ, այն մի հսկա համալիր է, որն իր մեջ ներառում է հոգևոր, մշակութային, կրթական և վարչական բազմաթիվ հատվածներ և տեր և տիկին Կարապետյանների նկարը կախված է այդ վարչական շենքերից մեկում՝ ի նշան երախտագիտության ազգային բարերարին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից: Եվ դա ոչ առաջին դեպքն է, և ոչ էլ վերջինը կլինի, դա դարեր շարունակ կիրառվող ժեստ է բոլոր այն մեծահարգ ՀԱՅԵՐԻ հանդեպ, որոնք ծանրակշիռ ավանդ ունեն ՀԱԵ կենսագործունեության բարելավման մեջ:

Ի գիտություն ցինիկ տգետներիդ, «Մայր Աթոռի» տարբեր վարչական հատվածների պատերին առկա են բազմաթիվ նման հայորդիների և տիկնանց նկարներ, որոնք «Մայր Աթոռի» պատմության անքակտելի մասն են կազմում, զորօրինակ՝ Ալեքսանդր Մանթաշյանցի, Գալուստ Գյուլբենկյանի, տեր և տիկին Ալեք և Մարի Մանուկյանների, Ռուբեն Սևակի և իր ընտանիքի անդամների և այլոց...

Եթե Սամվել Կարապետյանի արածի 0,00001 տոկոսն արած լինեիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար, ապա հիմա բոլորդ միասին և առանձին վերցրած ինքնահռչակվել էիք ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոս, այլև, ինչու՞ ոչ՝ Հռոմի պապ:

Այնպես, որ, դիտեք ներքոտեղադրյալ տեսանյութն ու անձեն-անձուն սսկվեք... аморальные сукины дети!

Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը՝ https://www.facebook.com/reel/740261325174515

Դիտվել է՝ 162

Մեկնաբանություններ